«Հրապարակը» գրում է. «Ըստ իշխանական աղբյուրների՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների հավաքին կմասնակցեն անդամ բոլոր պետությունների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մեր աղբյուրներն ասում են, որ երևանյան հավաքին մասնակցելու են նաև Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, քանի որ այս պետությունները հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ և ցանկանում են ազատ առևտրի համաձայնագրերի կամ այլ ձևաչափով համագործակցություն ունենալ Եվրասիական միության հետ»: