Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ փոխվարչապետ Մայք Փենսը հաստատել են Brexit-ից հետո երկկողմ առևտրային համաձայնագիր կնքելու մտադրությունը՝ հաղորդել են բրիտանացի վարչապետի գրասենյակից:
Փենսն ու Ջոնսոնը հինգշաբթի բանակցություններ են վարել Ջոնսոնի նստավայրում: Կողմերը հաստատել են ազատ առևտրի հավակնոտ համաձայնագրի հարցով բանակցություններ վարելու մտադրությունը, երբ Մեծ Բրիտանիան հեռանա ԵՄ-ից:
Գործիչները համաձայնել են, որ տնտեսության հարցերով հատուկ ամերիկա-բրիտանական աշխատանքային խմբի ստեղծումը դրական քայլ է: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են նաև մի շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ Հոնկոնգում տիրող իրավիճակն ու Իրանի հարցը: