«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստանի երիտասարդ առաջնորդները կկիսվեն իրենց փորձով ամերիկյան գործընկերների հետ

Հայաստանի երիտասարդ առաջնորդները կկիսվեն իրենց փորձով ամերիկյան գործընկերների հետ
06.09.2019 | 12:25

«Ազատ մամուլը կարեւորագույն արժեք է. կարեւոր է, որ քաղաքացիները ստանան անաչառ եւ բազմակողմանի տեղեկատվություն եւ, որ պակաս կարեւոր չէ, որ վստահեն նրան, ինչ կարդում, տեսնում եւ լսում են», – «Ամերիկայի Ձայն»-ի տնօրեն Ամանդա Բենեթը ազատ մամուլի կարեւորության մասին իր տեսակետները ներկայացրեց Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ հանդիպմանը, ովքեր ԱՄՆ-ում կծանոթանան ամերիկյան հաստատությունների աշխատանքին եւ կկիսվեն իրենց փորձով:


Հայաստանցի առաջնորդների այցը կազմակերպված է «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կոնգրեսի եւ իրականացվում Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից, նշում է ԱՄՆ-ի դեսպանության մամուլի պատասխանատու Թագուհի Ջահուկյանը.
«Ծրագիրը հնարավորություններ է ստեղծում Հայաստանից մասնագետների համար հանդիպելու իրենց ամերիկյան գործընկերների հետ եւ տեղում ծանոթանալու ամերիկյան փորձին, եւ հետագայում ստեղծված կապերն օգտագործելով, իրենց աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով»: Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի Հայաստանցի մասնակիցների հետ քննարկմանը ամերիկյան մասնավոր լրատվամիջոցների ու նաեւ «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքի փորձը ներկայացրեց «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խմբագիր Արամ Վանեցյանը: Վաշինգտոնից ծրագրի մասնակիցները կուղեւորվեն Դեթրոյթ, որտեղ կհանդիպեն իրենց գործընկերներին: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի իրավական խորհրդատու Կարեն Հովհաննիսյանը ցանկանում է ուսումնասիրել ամերիկյան փորձը մի շարք խնդիրների ինստիտուցիոնալ լուծման հարցում. «Ցանկալի է կիրառել ամերիկյան ժողովրդավարության փորձը Հայաստանում, հաշվի առնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը հանդիսանում է հանրության դեմքը, հանրության խողափողը Հայաստանում լուրջ զարգացումների մասին խոսելիս»:


Հանրային ռադիոյի մանկապատանեկան խմբագրության տնօրենի օգնական Սյուզաննա Թուսինյանին հատկապես հետաքրքրում է նոր տեխնոլոգիաների պայմաններում ռադիոյի զարգացման հեռանկարները. «21-րդ դարում ռադիոն գնում է դեպի վիզուալիզացում եւ մենք նույնպես կիրառում ենք այդ փորձը, սակայն, պատրաստ ենք նաեւ դրսի փորձը բերել Հայաստան»:


Ծրագրի մասնակիցների հետ մեկ ժամից ավելի փակ դռների հետեւում զրուցած ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը հիշեցնում է՝ ծրագիրը փորձի փոխանակում է նախատեսում, ուստի ամերիկյան կողմը նույնպես հնարավորություն կունենա սովորելու հայ մասնագետներից. «Ծրագրին մասնակցում է Հայաստանի հանրային հեռարձակողների փայլուն խումբ եւ մենք զրուցեցինք ազատ եւ պատասխանատու լրատվամիջոցների դերի մասին, որն օգնում է քաղաքացիներին անկաղմնակալ տեղեկություններ ստանալ, որպեսզի քաղաքացիները տեղեկացված որոշումներ կայացնեն եւ երկիրը հաջողություն գրանցի»:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ