«Ժամանակը» գրում է. «Հայաստանի իշխանությունները մտադրություն չունեն փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ավելին՝ իշխանության կուլիսներում քննարկվում է ԱԺ-ում ՍԴ մասին նոր օրինագծի քննարկում, որը հնարավորություն կտա ձեւավորել նոր Սահմանադրական դատարան եւ անվավեր ճանաչել նախորդ օրվա կայացրած դատավճիռը: Որովհետեւ եթե ՍԴ կայացրած դատավճիռը մնա ուժի մեջ, դրանով վիճարկվում է ոչ միայն Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այլ նաեւ նրա դեմ հարուցված քրեական գործի օրինականությունը»: