Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը հաստատել է սեպտեմբերի 4-ին Համայնքների պալատի ընդունած օրինագիծը ԵՄ-ի հետ գործարքի բացակայության պարագայում Brexit-ը հետաձգելու մասին: Համայնքների պալատն օրինագիծն ընդունել է չորեքշաբթի երեկոյան՝ ի հեճուկս կառավարության դիրքորոշման: Օրինագիծը կպարտավորեցնի վարչապետին համաձայնագրի բացակայության դեպքում ԵՄ-ին խնդրել հետաձգել Brexit-ի ժամկետը հոկտեմբերի 31-ից ավելի ուշ ամսաթվի: Փաստաթուղթը սեպտեմբերի 9-ին կստանա թագուհու հաստատումն ու կդառնա օրինական: Պահպանողական կուսակցության աղբյուրը հայտնել է, որ թագավորական հաստատումն, ամենայն հավանականությամբ, կստացվի հաջորդ շաբաթվա հենց սկզբին: