«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սամվել Կարապետյանը և Կամո Ավագումյանը հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»

Սամվել Կարապետյանը և Կամո Ավագումյանը հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»
07.09.2019 | 00:54

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը և «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
Ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ՝ Մոսկվայում: Ասոցիացիայի նախագահը Սամվել Կարապետյանն է, Կամո Ավագումյանն առաջին փոխնախագահն է:


«Հայ ձեռներեցների ասոցիացիան» համահայկական կազմակերպություն է. լինելու է նոր միավորում Ռուսաստանի, հետխորհրդային երկրների և ընդհանրապես աշխարհասփյուռ հայության համար, որի հիմնական նպատակն է լինելու հայ գործարարների համար ստեղծել համագործակցության նոր ցանց։
Ասոցիացիան կջանա դառնալ միավոր, որը կգտնի ու կկապի իրար հաջողության հասած հայերի և ջանքեր կգործադրի առաջարկելու և լուծելու համահայկական նշանակության տարբեր հարցեր ու խնդիրներ։


«Հայ ձեռներեցների ասոցիացիայի» հիմնադիրների թվում են «Ֆորա-բանկ»-ի նախագահ Հայկ Իգնաթյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրող ընկերության համահիմնադիր Արմեն Շահազիզյանը, այլք:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ