«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Կարիք չկա դրամատիզացնելու Արցախի և ՀՀ իշխանությունների միջև տարաձայնությունների հարցը

Զոհրաբ Մնացականյան. Կարիք չկա դրամատիզացնելու Արցախի և ՀՀ իշխանությունների միջև տարաձայնությունների հարցը
07.09.2019 | 00:57

Կարիք չկա դրամատիզացնելու Արցախի և ՀՀ իշխանությունների միջև տարաձայնությունների հարցը՝ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վերջերս հարցազրույցներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արցախի գործող իշխանությունների հետ որոշակի անհամաձայնություններ կան: Արցախից արձագանել էին՝ եթե կան որոշակի անհամաձայնություններ, դրանց մասին բարձրաձայնումը վտանգավոր է, պետք է կուլիսներում խոսել այդ մասին: «Կարիք չկա դրամատիզացնելու հարցերը, քանի որ տարաձայնություններ ունենալը բնականոն բան է: Մենք բոլոր մեր գործընկերների հետ բոլոր ուղղություններով ունենք տարաձայնություններ: Այդ տարաձայնությունները մեկնաբանել որպես ճգնաժամ և կոնֆլիկտ, սա այդ սահմանն է՝ դրամա ստեղծելու հարաբերություններում:

Ես որևէ կերպ բացառում եմ, որ մենք ունենաք այդ դրաման»,- ասաց նա
Ըստ Մնացականյանի՝ այս տարվա ընթացքում չափազանց ակտիվ երկխոսություն է ընթացել ԼՂ իշխանությունների հետ, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում: «Հիմա մենք ունե՞նք տարաձայնություններ: Ես կարծում եմ, որ շատ հստակ է, որ երկխոսությունը և նպատակների, և խնդիրների համադրումը տեղի են ունենում առավել ևս վարչապետի մակարդակով: Իմաստը՝ երկխոսության միջոցով շարժվել առաջ: Բայց այստեղ սահմանի ձևակերպումն է: Ես չեմ համարում, որ գոյություն ունի կոնֆլիկտ, որն անհաղթահարելի է, գոյություն ունի իրավիճակ, որտեղ ունենք ճգնաժամ: Նման բան գոյություն չունի, բայց գոյություն ունի երկխոսություն, որում կան անհամաձայնություններ»,- հավելեց նա:


ԱԳ նախարարի խոսքով՝ ԼՂ կարգավորման խաղաղ բնույթն այլընտրանք չունի: «Եվ մենք շարունակելու ենք բոլոր մեր ջանքերը ներդնել այդ գործին»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ