ԱՄՆ-ը չի մեղմացնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ այնքան, մինչև Թեհրանը չդադարի ստել և ահաբեկչություն տարածել՝ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլտոնը: «Նրանք, ովքեր ասում էին, որ Ջիբրալթարի իշխանությունների կողմից բաց թողնված նավթակիրը՝ Adrian Darya 1-ը, չի գնում Սիրիա, այժմ հերքում են դա: Թեհրանը կարծում է, որ ավելի կարևոր է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի արյունարբու ռեժիմին ֆինանսավորելը, քան սեփական ժողովրդի մասին հոգ տանելը: Իրանը չի ստանա պատժամիջոցների մեղմացում, եթե չդադարի ստել և ահաբեկչություն տարածել»,- գրել է Բոլտոնը Twitter-ի իր էջում: Ըստ Middle East Eye վեբ-պորտալի՝ հինգշաբթի Adrian Darya 1 նավթակիրը սիրիական նավահանգստում նավթ է բեռնաթափել: