«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Խորհրդարանի նախկին աշխատակիցները դատական հայց են ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

Խորհրդարանի նախկին աշխատակիցները դատական հայց են ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ
07.09.2019 | 13:55

«Նոր դատական հայց` ԱԺ աշխատակազմի դեմ: ԱԺ նախկին աշխատակիցները դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին դատարան է դիմել Նելսոն Ստեփանյանը և հայց է ներկայացրել` ընդդեմ ԱԺ աշխատակազմի` պահանջելով, որ դատարանը ստիպի ԱԺ աշխատակազմին օրենքով սահմանված կարգով և չափով լրիվ վերջնահաշվարկ կատարել:

Ըստ էության, աշխատակիցները դուրս են եկել, և նրանց վերջնահաշվարկ չի տվել, և հիմա դատարանի միջոցով են փորձում վերականգնել իրենց իրավունքները»»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ