Արցախի Հանրապետության մշակութային կենտրոն Շուշի քաղաքում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի խորհրդարանների գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերը համակարգող մշտական հանձնաժողովների միջև հուշագրի ստորագրման արարողությունը: Հանձնաժողովների նախագահներ Մխիթար Հայրապետյանն ու Արմեն Սարգսյանը կարևորել են հայկական երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների խորացումը, ինչի վառ ապացույցն է հուշագրի կնքումը:
Հուշագիրը, ինչպես նշել է Մխիթար Հայրապետյանը, բացի հռչակագրային հոդվածներից նախատեսում է ակտիվ համագործակցային միջավայր ստեղծող կոնկրետ դրույթներ, ինչն էլ նոր որակ կհաղորդի հանձնաժողովների աշխատանքներին: