Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

«Թումանյանը լուսանկարիչ»

«Թումանյանը լուսանկարիչ»
08.09.2019 | 13:14

Հովհաննես Թումանյանի նախասիրություններից է եղել լուսանկարչությունը։ Սեպտեմբերի 11-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում, ժամը 12։00-ին կբացվի «Թումանյանը լուսանկարիչ» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն, Հովհ․ Թումանյանի թագարանի արխիվում պահվող ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի անձնական հավաքածուում պահվող բացառիկ շքեղ ֆոտոալբոմներ։

Ցուցահանդեսի երկրորդ բաժինը «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ նյութեր են Հովհ․ Թումանյանի ծննդյան 100-ամյակից։
Ցուցահանդեսը նվիրվում է մեծ մտածողի ծննդյան 150-ամյակին։
Ցուցահանդեսը անց է կացվում Հայաստանում 1-ին միջազգային հայկական ֆոտոփառատոնի շրջանակում։

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ