Մոսկվան ափսոսանքով է արձանագրում, որ Ռուսաստանը և Ճապոնիան մի շարք կարևոր հարցերում դեռ համաձայնություն չունեն՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի թղթակցին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանը և Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր խաղաղության պայմանագիր չեն կնքել, որ կապված է Կուրիլյան կղզիների շուրջ տասնամյակներ տևող վեճի հետ: ԽՍՀՄ-ը կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի վերջին, Տոկիոն կղզիներն անվանում է «Հյուսիսային տարածքներ»: