«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանի մոտ

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանի մոտ
08.09.2019 | 22:56

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «բռնություն» հոդվածով քրեական գործ է հարուցել խորհրդարանի շենքի մոտ ծեծկռտուքի կապակցությամբ:
Խորհրդարանի մուտքի մոտ տեղի է ունեցել բռնության կիրառմամբ միջադեպ, որի մեջ ներքաշվել են «Վրաստանի հայրենասերների դաշինքից» պատգամավոր ընտրված Էմզար Կվիցիանին և «Ամոթ է» հանրային շարժման ներկայացուցիչները:


«Վրաստանի հայրենասերների դաշինքն» ընդդիմադիր ուժ է, որը կոչ է անում բնականոն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Երբ Կվիցիանին դուրս է եկել խորհրդարանի շենքից՝ «Ամոթ է» շարժման ակտիվիստները նրա հասցեին վանկարկել են «Դավաճան», ինչն էլ ծեծկռտուքի առիթ է դարձել:
Խորհրդարանի շենքում պատգամավորները քննարկում են վարչապետ Գիորգի Գախարիային վստահություն հայտնելու հարցը:

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ