ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը վստահեցնում է՝ նախընտրական քարոզարշավն անցել է շատ բաց ու թափանցիկ։ «Շատ բաց ու թափանցիկ ընտրարշավ է եղել», ընտրելուց հետո Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Արցախի ԱԺ նախագահը նշեց՝ առաջիկա տարիներին պետք է ունենանք ավելի կազմակերպված օրակարգ։ «Շատ ավելի մեծ պահանջներ են լինելու, ավելի մեծ սպասումներ։ Ցանկացած ընտրության դիտարկում ընտրության լեգիտումության համար լրացուցիչ հավատ է ներշնչում, ամեմ մի ընտրություն Արցախի համար լրացուցիչ հնարավորություն է միջազգային ճանաչման համար», ասաց Աշոտ Ղուլյանը։ ԱԺ նախագահը նշեց, թե ամեն տարի Ստեփանակերտը փոխվում է, սակայն դա, վերջինիս խոսքով, բավարար չէ։ «2020-ի Ստեփանակերտը պետք է բոլորովին ուրիշ լինի»՝ ընդգծեց Աշոտ Ղուլյանը: