Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Հնդկաստան կիրականացվի 18-19 ամիսներում, պայմանագրի համար արդեն կանխավճար է ստացվել՝ տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը: 2018-ի հոկտեմբերի սկզբին Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանագիր են կնքել համալիրների մատակարարման մասին: Նորագույն զենիթահրթիռային համակարգերից 5-ը Նյու Դելիին 5.43 մլրդ դոլար կարժենա: