Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ պարեկային հերթապահությունը երկրի հյուսիսարևելյան շրջանում ստեղծված անվտանգության գոտում: Թուրք և ամերիկացի զինվորականները համատեղ ցամաքային հերթապահություն են իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում՝ անօդաչուների և վեց միավոր զրահատեխնիկայից կազմված շարասյան կիրառմամբ: «Սիրիայի Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի վարչակազմի և Թուրքիայի համատեղ հերթապահությունը սիրիական Ջազիրա շրջանում, որ միջազգային իրավունքի, Սիրիայի ինքնիշխանության և միասնության կոպիտ խախտում է»,- ասել է Սիրիայի ԱԳՆ աղբյուրը՝ քայլն ագրեսիա որակելով, որն ուղղված է սիրիական ճգնաժամը բարդացնելուն:
Անկարայում ավելի վաղ ավարտվել էին թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու մասին: Դամասկոսը կտրականապես դեմ է անվտանգության գոտի ստեղծելու համաձայնագրին՝ համարելով հարձակում է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ: