Ֆուտբոլի Եվրոպայի 2020-ի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինային: Մեկնարկում երկու թիմերն ակնհայտ բաց խաղով աչքի ընկան և գեղեցիկ և արագ հակագրոհով հանդիպման 4-րդ րոպեին Հայաստանի ազգային թիի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակ հայտնվելով ճիշտ տեղում առաջ մղեց թիմը: Բոսնիա և Հերցեգովինայից շատ ժամանակ չպահանջվեց հավասարությունը վերականգնելու: Գրոհը դիպուկ եզրափակեց Էդին Ջեկոն: Խաղակեսի վերջնամասում Բոսնիա և Հերցեգովինան տարածքային առավելություն էր ստացել և վիճակագրական առավելությունն էլ խոսում էր հյուրերի օգտին: Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էր Հայաստանի ընտրանին, Բոսնիա և Հերցեգովինան կտրուկ էր հակագրոհներում: Հայաստանի ընտրանին 67-րդ րոպեին ընտրանուն առաջ մղեց և դուբլի հեղինակ դարձավ հավաքականի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը: Հաջորդ հակագրոհին Բոսնիա և Հերցեգովինան հավասարեցրեց հաշիվը: Գոլն իր ակտիվում գրանցեց Գոյակը:
Հայաստանը կրկին օգտագործեց իր հնարավորությունը 77-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի դիպուկ փոխանցումով Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը գրավեց Հովհաննես Համբարձումյանը՝ 3:2: Գերլարված հանդիպման վերջնամասում Հայաստանի հակագրոհներից մեկի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակի դարձավ Լոնկարը: Հայաստանի ընտրանին ՀԱՂԹԵՑ 4:2 հաշվով: Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին Լիխտենշտեյնին, հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ: