«2008 -ին Երեւանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է Ինտերֆաքսի զրուցակիցը՝ Ռուսաստանում Հարությունյանին ոչինչ չի սպառնում: ՊՆ նախկին նախարարին ձերբակալելու եւ արտահանձնելու հայցը Մոսկվան ստացել էր որոշ ժամանակ անց ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից: Ձերբակալման ստացված փաստաթղթում նշված է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:
Ինտերֆաքսի մեկ ուրիշ աղբյուրը հայտնել է, որ Հարությունյանի արտահանձնման հարցը կմերժվի, քանի որ 2002 -ից նա ունի ռուսական անձնագիր: