Սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմից։ Պատարագին մասնակցել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ թվով զբոսաշրջիկներ ու ուխտավորներ Հայաստանից և այլ երկրներից։