«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արցախի ՏԻՄ ընտրություններում 65,5 տոկոս մասնակցություն է գրանցվել

Արցախի ՏԻՄ ընտրություններում 65,5 տոկոս մասնակցություն է գրանցվել
09.09.2019 | 13:01

Արցախի ԿԸՀ-ն հայտնում է, որ կիրակի օրը ժամը 20:00-ի դրությամբ 103 000 ընտրողներից ՏԻՄ ընտրություններին մասնակցել են 67 342-ը կամ 65,5 տոկոսը:
Ընտրությունների արդյունքներն ամփոփվելու են քվեարկության ավարտից հետո ոչ ուշ քան 18 ժամում: Արցախի ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը տեղեկացրեց, որ Ստեփանակերտում քաղաքապետի հաղթող թեկնածուն հայտնի է՝ Դավիթ Սարգսյանը, նա անկուսակցական է: Ընտրություններում դիտորդական առաքելությամբ նաև հայաստանյան հասարակական կազմակերպություններն են մասնակցում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և «Ականատես» դիտորդական նախագծի ներկայացուցիչները երեկ ամբողջ օրը Արցախի 80 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն էին իրականացնում, դիտորդների թիվը 200-ն էր: Երկու դիտորդական խմբերի ներկայացուցիչները նշեցին, որ լուրջ խախտումներ ամբողջ օրը չեն գրանցվել, ընտրություններն անցկացվել են խաղաղ պայմաններում, ընդամենը մի քանի տեղամասերում որոշակի խախտումներ, միջադեպեր են գրանցվել, օրինակ՝ վստահված անձանց լիազորությունների չարաշահում, խախտում, որոշ հանձնաժողովների նախագահներ իրենց իրավունքներին չեն տիրապետել, պատշաճ չեն իրականացրել քվեարկության գործընթացը:
Արցախում ՏԻՄ ընտրություններում 228 համայնքում առաջադրվել է 415 համայնքի ղեկավարի և 2573 ավագանու անդամի թեկնածու: Ստեփանակերտում քաղաքապետի թեկնածուների թիվը 5-ն է:


Նախնական արդյունքներով Հադրութում հաղթել է անկուսակցական, ԱրցախԷներգո կազմակերպության ճարտարագետ Վահան Սավադյանը: Նա ստացել է 676 ձայն: Նրա մրցակիցը՝ Արծվիկ Հայրապետյանը, ստացել է 565 ձայն: Մարտակերտում 945 ձայնով հաղթել է գործող ղեկավար Միշա Գյուրջյանը: Մարտունիում 1292 ձայնով հաղթել է Ազատ հայրենիք կուսակցության թեկնածու Հայկ Սարգսյանը:


Ասկերանում հաղթել է գործող համայնքապետ, Ազատ հայրենիք կուսակցության թեկնածու Սամվել Աղաջանյանը 469 ձայնով: Շուշիում հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցկան Արծվիկ Սարգսյանը՝ 879 ձայն:
Բերձորում հաղթել է Նարեկ Ալեքսանյանը, Քարվաճառում՝ Սերգեյ Չիլինգարյանը:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ