«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նախնական արդյունքներով՝ ՌԴ ՏԻՄ ընտրությունների միասնական օրը հաղթել է «Եդինայա Ռոսիա»-ն

Նախնական արդյունքներով՝ ՌԴ ՏԻՄ ընտրությունների միասնական օրը հաղթել է «Եդինայա Ռոսիա»-ն
09.09.2019 | 13:02

Նախնական արդյունքների համաձայն՝ Ռուսաստանում ընտրությունների միասնական օրը հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չէր գրանցել գրեթե բոլոր ընդդիմադիր թեկնածուներին: Մոսկվայում հուլիսից բողոքի տարբեր ակցիաներ էին անցկացվում, որոնց ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում, տասնյակից ավելի ցուցարարների դեմ քրեական գործեր են հարուցվել: Ալեքսեյ Նավալնին ներկայացրել էր «Խելացի ընտրություններ» ռազմավարությունը և կոչ էր արել իր աջակիցներին՝ չնայած իրենց թիմակիցներին չեն գրանցել, գնալ ընտրություններին և ձայն տալ անցողիկ թեկնածուներին, ովքեր ի վիճակի են հաղթել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուներին: Մոսկվայում իշխող կուսակցության ներկայացուցիչները ներկայացել էին որպես ինքնաառաջադրված թեկնածուներ:


Այսօր դիտորդները և ինքը՝ Նավալնին նշել են, որ «Խելացի ընտրություններ» ռազմավարությունն աշխատել է, և Մոսկվայի դումայում ընտրված 35 պատգամավորներից 19-ը համակարգային ընդդիմության ներկայացուցիչներն են:
Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն արդեն արձագանքել է ընտրությունների նախնական արդյունքներին՝ հույս հայտնելով, թե Մոսկվայի նոր բազմակուսակցական դուման կարող է արդյունավետ աշխատել, և որ ընդդիմադիր պատգամավորների մեծ բանակը օգուտ է դումային:
Նավալնին ներկայացրել էր այն թեկնածուների ցուցակը, ում օգտին կոչ էր արել քվեարկել, և մեծ մասն այդ ցուցակում կոմունիստներ էին: Այս ռազմավարությունը լիբերալ դաշտը ներկայացնող ընդդիմադիրներից շատերը քննադատել էին, թե չի կարելի և ոչ մի պարագայում ձայն տալ կոմունիստներին:


Նախնական արդյունքներով՝ «Եդինայա Ռոսիա»-ն հաղթանակ է արձանագրում գրեթե ամենուր: Կուսակցության ղեկավար մարմնի անդամ Անդեյ Տուրչակն արդեն հայտարարել է, թե անցած ընտրություններին «Եդինայա Ռոսիա»-ն մեծ հաղթանակ է տարել, բոլոր տեղական պառլամենտներում իշխող կուսակցությունը հաղթել է՝ բացառությամբ Խաբարովսկի երկրամասի, որտեղ հաղթել է Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:


«Գոլոս» դիտորդական կազմակերպությունը հայտնել է բազմաթիվ խախտումների մասին: ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան զրպարտություն է անվանել:
Լուրջ ցույցեր և բախումներ ընտրությունների միասնական օրը Ռուսաստանում չեն արձանագրվել, սակայն Մոսկվայում նորից ակտիվիստներ են ձերբակալվել:

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ