Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Աբխազիայի գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: ԿԸՀ նախագահ Թամազ Գոգիան ասել է, որ նախնական տվյալներով՝ Խաջիմբան ստացել է ձայների 47,38%-ը, իսկ նրա մրցակիցը՝ Ալխաս Կվիցինիան՝ 46,19%-ը։ Կվիցինիան հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել ընտրության արդյունքները։
Աբխազիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին։ Խաջիմբան այդ ժամանակ հավաքել էր ընտրողների ձայների 24,83, իսկ Կվիցինիան՝ 22,91 տոկոսը։ Երկրորդ փուլի հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքեր ընտրողների ձայների մեծամասնությունը։