ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հստակ չի ասումէ դե՞մ է հանքի շահագործմանը, թե՞ ոչ, միայն շեշտում է՝ ժողովրդի կողքին են: «Բոլորդ էլ գիտեք մեր դիրքորոշման մասին, որ ասել ենք՝ պետք է ժողովրդին լսել։ Ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, ժողովրդի համաձայնությունը չի լինի՝ թող չբացեն»՝ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ եթե այնուամենայնիվ Ամուլսարի հանքի շահագործման որոշում կայացվի, իրենց քայլերը որո՞նք են լինելու, գնալո՞ւ է հանքի ճանապարհը փակելու, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ասում եմ՝ ես փակողը չեմ, ես իմ ժողովրդի կողքին եմ, նորից եմ ասում՝ մեր պահանջը, ոչ թե մենք էսօր ուզում ենք, ոնց ասեմ, դերակատարում ունենք, պոպուլիզմ ․․․ մենք, մեր ժողովուրդը, որը մեզ ձայն ա տվել, հավատում ա, և մենք այստեղ, մեր ասածը, ասում եմ՝ ժողովրդին պետք ա ներկայացվի: Ժողովուրդը այսօր ապրում ա այնտեղ, երեխա ա մեծացնում, թող բարի լինեն՝ ներկայացնեն․ եթե դա վնաս չի, դա օգուտ է, ավելի կհզորացնի, կզարգացնի, ժողովրդի վիճակը կփոխի, ժողովուրդը էդքան բան պատկերացնում է, չէ՞»: