«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը դեռ չի եկել

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու ժամանակը դեռ չի եկել
09.09.2019 | 23:32

Մոսկվայում է Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, որի կազմում են ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, ՊՆ նախարար Ֆլյուրանս Պարլին և պաշտպանության ու ազգային անվտանգության հարցերով գլխավոր քարտուղար Կլեր Լենդեն: Սերգեյ Լավրովի, Սերգեյ Շոյգուի ու Նիկոլայ Պատրուշևի հետ հանդիպումներում նրանք քննարկել են միջազգային խնդիրներ, Եվրոպայում անվտանգության թեման ու Ուկրաինայի հակամարտության կարգավորումը:


Փարիզը դրական է գնահատել կալանավորներին փոխանակելու ռուս-ուկրաինական գործարքը: Դա, ըստ ֆրանսիական կողմի, ստեղծում է Մոսկվայի և Կիևի հարաբերությունները բարելավելու պայմաններ:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի ԱԳ նախարարն ասել է, որ վաղ է խոսել պատժամիջոցներից հրաժարվելու մասին:
«Դեռ չի եկել պատժամիջոցները չեղարկելու ժամանակը: Մենք տեսնում ենք, որ ձևավորվում է անցած մի քանի տարիների համեմատությամբ նոր մթնոլորտ, և դա մեզ իսկապես ուրախացնում է», - ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:
Ֆրանսիան կողմերին հորդորում է շարունակել քննարկումները Նորմանդյան ձևաչափով: Ռուսներն ընդունում են այդ առաջարկը:


«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետաքրքրություն է դրսևորել «Նորմանդյան ձևաչափի» և Եռակողմ շփման խմբի աշխատանքի միջոցով շփման գծից զինված ուժերը հեռացնելու նկատմամբ: Մենք դա շատ դրական ենք համարում», - ասել է Սերգեյ Լավրովը: «Ֆրանսիան պատրաստ է հենց առաջիկա օրերին Փարիզում կազմակերպել «Նորմանդյան ձևաչափով» հանդիպում պետությունների ղեկավարների մակարդակով», - ասել է Ժան-Իվ Լե Դրիանը:

Դիտվել է՝ 375

Մեկնաբանություններ