«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մոսկվան և Փարիզը կշարունակեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման աշխատանքը

Մոսկվան և Փարիզը կշարունակեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանման աշխատանքը
09.09.2019 | 23:48

Իրանիմիջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը (ԳՀՀԾ) խելամիտ այլընտրանք չունի, Մոսկվան և Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանման աշխատանքը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում, որը նվիրված էր երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների «2+2» ձևաչափով անցկացված բանակցությունների արդյունքներին:

«Պայմանավորվեցինք շարունակել փոխգործակցությունը՝ նպատակ ունենալով պահպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարակ ծրագիրը: Երկուստեք համոզված ենք, որ այդ ծրագիրը խելամիտ այլընտրանք չունի,- մենք ողջունում ենք, և դա հաստատվել է նախագահ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է երեկ,- մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք Ֆրանսիան, նրա նախագահը ձեռնարկում են այնպիսի պայմանավորվածությունների հասնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ամբողջ ծավալով պահպանել ԳՀՀԾ-ն՝ Իրանի Իսլամական հանրապետության՝ այդ ծրագրում ամրագրված օրինական տնտեսական շահերի ապահովմամբ»,-ասել է Լավրովը:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ