Սեպտեմբերի 11-ին, ժամը 14։00-ին, Կասյան 3 հասցեում տեղի կունենա Պերճ Զեյթունցյանի հուշատախտակի հանդիսավոր բացումը։ Հրավիրված են բոլոր ցանկացողները: Գրողի դուստրը՝ Զարմինե Զեյթունցյանը ֆեյսբուք սոցցանցում գրառում է առել այս մասին, շնորհակալություն հայտնելով հովանավորին, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Հուշատախտակի վրա կա տեղեկություն առ այն, որ գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանն այս տանն ապրել է 1971-2017թթ.: