«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Անձրևներ և ամպրոպներ

Անձրևներ և ամպրոպներ
10.09.2019 | 13:44

Սեպտեմբերի 10-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` մառախուղ, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ին կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 10-12-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում, սեպտեմբերի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Ավտոճանապարհներն անցանելի են, Գորում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ