«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Աշոտյան. Ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ

Արմեն Աշոտյան. Ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ
12.09.2019 | 13:28

Անհամեստ չհնչի, բայց փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում դժվար թե գտնվի մեկը, ով ինձանից հաճախ, ինտենսիվ եւ բովանդակային աշխատանք է տանում ԵՄ կառույցների հետ, Facebook- ում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Արեւմուտքի հետ մեր հարաբերությունները մշտապես եղել են արտաքին քաղաքականության հարստացման, բալանսավորման, ներքին քաղաքական օրակարգի եւ բարեփոխումների տեսանելի, շոշափելի եւ առարկայական բաղկացուցիչ։


Գեոպոլիտիկ եւ ոչ մի կենտրոն ի զորու չէ միայնակ հոգալ եւ բավարարել Հայաստանի եւ Արցախի բոլոր խնդիրներն արդի աշխարհում՝ անվտանգությունից մինչեւ տնտեսություն ու կրթություն։ Երկրի արտաքին քաղաքականության վեկտորների միջանցքը, ելնելով տարածաշրջանային առանձնահատկություններից, շատ նեղ է։ Վերջին շրջանում տեղի ունեցող երեւույթները, սակայն, անհանգստացնող են եւ մտահոգիչ։ Նշաններ եմ տեսնում, որ ոմանք, երկրի գործող ղեկավարության հորդորով կամ համաձայնությամբ, փորձում են Հայաստանը ներքաշել գեոպոլիտիկ խաղի մեջ, դարձնելով մեզ հզորների բախման մարտադաշտ։


Երկիրս փորձարկումների չենթարկեք։ Ձեր ներքին խաղիկներն ու նոպաները մի կողմ՝ ժողովրդի եւ պետության ճակատագրի հետ անփառունակ խաղեր չտաք։
Հետո չասեք, թե չեմ զգուշացրել...»:

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ