Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի տարածքում հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահության ոլորտներում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող գործունեության խթանմանը նպաստող օրենքի նախագիծը: «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: