«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին
16.09.2019 | 18:20

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարել է. «Այս որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը։


Ի հավելումն ՍԴՈ 1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության արձանագրել, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդ շտապողականությունը։ Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունն ու հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է ՍԴ դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։ Այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է ՀՀ-ում ժողովրդավարության ու սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական ու քաղաքական կարևորություն ունի ՀՀ-ի համար»։


Անդրադառնալով Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի որոշման բովանդակությանը՝ ԱԺ նախագահը ասել է, որ «Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»։ Նա խոսել է ՍԴ-ի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու գործընթացի մասին ու հայտնել կասկածներ՝ ի՞նչ ընթացակարգով է այդ դիմումը ներկայացվել երկու մարմիններին։ «Մինչ այժմ չեն փարատվել կասկածները, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմել Վենետիկի հանձնաժողով ու ՄԻԵԴ՝ հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանը համապատասխան աշխատակարգային որոշումներով արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործի քննությունը», - ասել է նա: Արարատ Միրզոյանի խոսքով, ՍԴ-ն առայսօր այդ գործերով պատասխանող ճանաչված ԱԺ-ին չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված դիմումների հայերեն տեսքտը։
ԱԺ նախագահը անդրադարձել է նաև ՍԴ ինքնավարության ու քաղաքական ազդեցության վերաբերյալ հանրության մտահոգություններին ու ընդգծել.
«2018-ի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել, մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ 2018-ի մարտի 23-ին ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության ՀՀԿ անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035-ը պաշտոնավարումը ըստ էության ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է։ Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական մեծամասնության կողմից կամայականություն իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու, ոտնձգություն ՍԴ-ի ինքնավարության դեմ։


Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը, որպես ՀՀ ժողովրդի օրինական ու լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նշված խնդիրների կապակցությամբ»:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ