«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պոմպեոն դատապարտում է Թալիբանի հարձակումները Աֆղանստանում

Պոմպեոն դատապարտում է Թալիբանի հարձակումները Աֆղանստանում
18.09.2019 | 13:07

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն դատապարտել է Թալիբանի 2 հարձակումները Աֆղանստանում, որոնց հետևանքով զոհվել է 48 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Նա ասել է, որ այս հարձակումներով Թալիբանը արհամարհանք է ցուցաբերում Աֆղանստանի ժողովրդի և հաստատությունների նկատմամբ։ Նրա խոսքով՝ որպեսզի Աֆղանստանում համերաշխություն հաստատվի, Թալիբանը պետք է հանձնառություն ստանձնի խաղաղություն հաստատելու, ոչ թե շարունակի բռնությունները, որոնք մեծ վնաս են հասցնում երկրին և ժողովրդին։


Թալիբանը ստանձնել է երկու հարձակումների պատասխանատվությունը, որոնցով փորձ է արվել հետ պահել մարդկանց սեպտեմբերի 28-ի նախագահական ընտրություններին մասնակցությունից։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին փորձում է վերընտրվել։ Նա նոր էր սկսել իր ելույթը նախընտրական հավաքի ժամանակ, երբ տեղի է ունեցել առաջին պայթյունը:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ