Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Որքան կարող է պաշտոնյան «ճկվել»

Որքան կարող է պաշտոնյան «ճկվել»
20.09.2019 | 20:42

Մենք այս իշխանության օրոք ականատես եղանք, թե ինչպես է նախկին ընդդիմադիրն իշխանություն դառնալով 180 աստիճանով փոխում է սեփական դիրքորոշումը, տեսակետն այս կամ այն էական հարցի առնչությամբ։ Սակայն որ տարբեր պաշտոններում է նույն մարդը հակադիր կարծիք հայտնում, արդեն աբսուրդ է։ Բայց մենք այսօր հենց այդ աբսուրդի թատրոնի ականատեսն ենք։ Արարատ Միրզոյանը փոխվարչապետի պաշտոնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջ չէր տեսնում, իսկ ԱԺ նախագահի պաշտոնում արդեն սեփական կառույցից է Թովմասյանի հրաժարականի նախագիծ ծնվում։ Ավելին, Միրզոյանը հիմա արդեն անհրաժեշտ է համարում ՍԴ նախագահի հեռացումը։ Եվ սա Միրզոյանը խիստ նորմալ է դիտարկում։ Իհարկե, այսօրվա իշխանության քաղաքականությունը զարմանալու տեղ չի թողնում, բայց մի փոքր սկզբունքայնությունը քաղաքական գործչին չէր խանգարի։

Հիմա օրինակ, երբ ԱԺ նախագահը մեկ այլ պաշտոնի նշանակվի էլի պիտի հերքի՞ ԱԺ խոսնակի բոլոր հայտարարությունները։ Այսինքն՝ պաշտո՞նն է որոշում մարդու սկզբունքը, աթո՞ռն է որոշում ճկվելու չափը և որքա՞ն երես պիտի ունենալ տարբեր պաշտոններում աշխատելու համար։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ