ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նոտր-Դամի պղնձե աքաղաղը վերադարձել է Փարիզ

Նոտր-Դամի պղնձե աքաղաղը վերադարձել է Փարիզ
22.09.2019 | 12:31

Փարիզի Աստվածամոր տաճարի պղնձե աքաղաղը ապրիլի 15-ին Նոտր-Դամում բռնկված հրդեհի ժամանակ 100 մետր բարձրությունից ընկնելուց հետո վերականգնվել է ու ներկայացվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունում բացված ցուցահանդեսում: Տաճարի աքաղաղը համարվում է երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշը:

Դիտվել է՝ 495

Մեկնաբանություններ