Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով սահմանը վերացելն է, Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Խնդիրն այն է, թե մարդը որ երկրի հետ է իրեն նույնականացնում։
Աշխարհում ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ և Սփյուռքի կառուցակարգային, գաղափարաբանական այդ սահմանները պետք է վերանան», - ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով, յուրաքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու, դրա ամենակարևոր ձևը, որ բոլոր հայերը ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր: