Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին: «ԱԱԾ տնօրենը հայտարարություն անելու պահին դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի համար չկա»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ դա անարգանք է Հայաստանի Զինված ուժերի նկատմամբ: «Ուրախ եմ, որ հայ հասարակությունը շատ հստակ դրա գնահատականը տվել է»,-ասաց նա: