«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր

Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր
23.09.2019 | 11:51

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է minval.az-ը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները, հակամարտության գոտում տիրող իրավիճակը, և, ընդհանուր առմամբ, հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահների ապագա ծրագրերն ու հեռանկարները:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ