«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ղարաբաղը հայտնում է դիվերսիայի փորձի մասին, Ադրբեջանը հերքում է

Ղարաբաղը հայտնում է դիվերսիայի փորձի մասին, Ադրբեջանը հերքում է
23.09.2019 | 22:58

Երեկ ժամը 16-ի սահմաններում արցախա-ադրբեջանական փման գծի հարավ-արևելյան հատվածում ադրբեջանցիները ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, Պաշտպանության բանակի դիրքապահները պատասխան քայլերի են դիմել: Ըստ պաշտպանության բանակի հաղորդագորության, ադրբեջանական կողմը, չեզոք գոտում թողնել է մեկ դի, իսկ պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել»:


«Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Տեղի է ունեցել այն, ինչ միշտ տեղի է ունենում, որովհետև մենք նույն հակառակորդը ունենք նույն տեսլականով, նույն ցանկություններով, նույն ծրագրերով, նույն նպատակներով», - նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա չի բացառում, որ ադրբեջանական կողմը փորձում է սրել իրավիճակը սահմանին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։ «Սովորաբար Ադրբեջանը նման հանդիպումների նախօրեին կամ դրա ժամանակ, անմիջապես հետո դիմում է այդպիսի քայլերի: Բայց դա դրանով չի պայմանավորված: Պայմանավորված է նրանով, որ նրանց հայատյացությունը պետական քաղաքականություն է, և դրսևորվում է այս ձևերով ևս: Որևէ տրամաբանություն չկա այստեղ», - նշեց ԼՂ նախագահի խոսնակը:


Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրութունից որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ նախարարությունը հաստատեց զինծառայող Ռամիլ Աբդուրախմանովի մահը, բայց ըստ ադրբեջանական կողմի՝ որևէ դիվերսիա չէր եղել, զինվորը մոլորվել էր և սպանվել հայկական ուժերի կողմից չեզոք գոտում:
Ադրբեջանը դիմել է Կարմիր խաչին՝ զինվորի մարմինը չեզոք գոտուց դուրս բերելու համար։

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ