Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը CBS -ին տված հարցազրույցում ասել է, որ եմենցի ապստամբ հուսիները ինքնուրույն մեծացրել են հրթիռների շառավիղը և կարողացել են հարված հասցնել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին: Ըստ նախարարի՝ եմենցի խռովարարները զենքը ձեռք են բերել նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհից, «որը գնել է սաուդյան փողերով իշխանությունում իր երկարատեւ գտնվելու ժամանակ»։ Զարիֆը նշել է, որ հուսիներն ունեն «նոու-հաու տեխնոլոգիաներ», որոնք նրանց թույլ կտային կատարելագործել զենքը։ Իրանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Էր Ռիադը գրոհներին Թեհրանի մասնակցության ոչ մի ապացույց չի ներկայացրել: