ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոհանին Պարսից ծոցի երկրներին հորդորել է համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը

Ռոհանին Պարսից ծոցի երկրներին հորդորել է համատեղ ապահովել տարածաշրջանի անվտանգությունը
23.09.2019 | 23:03

Թեհրանը Պարսից ծոցի բոլոր երկրներին հորդորում է մասնակցել տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովման Իրանի նախաձեռնությանը՝ ասել է Իրանի նախարար Հասան Ռոհանին կառավարության նիստում Նյու Յորք մեկնելուց առաջ, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին:

«Պարսից ծոցի բոլոր երկրները հրավիրվում են մասնակցելու այդ նախաձեռնությանը»,- ասել է Ռոհանին, նրա ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: Նա հավելել է, որ «տարածաշրջանում անվտանգության ապահովման համապատասխան պլանը ներկայացվելու է ՄԱԿ-ում»: Նախագահի խոսքով՝ «այդ նախագիծը վերաբերում է ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության հարցերին»: «Մենք այն անվանել են Հորմուզի խաղաղ նախաձեռնություն»,- նշել է նա:

Դիտվել է՝ 302

Մեկնաբանություններ