«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հակոբ Ավետիքյան. ՍԴ-ից հետո Փաշինյանը թիրախավորելու է մամուլի օրգաններին

Հակոբ Ավետիքյան. ՍԴ-ից հետո Փաշինյանը թիրախավորելու է մամուլի օրգաններին
23.09.2019 | 23:06

Մենք այսքան ժամանակ տեսնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ հարձակում է գործում, թիրախավորում է հատկապես ուժեղ կառույցներին, օրինակ` Սահմանադրական դատարանին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա կարծիքով` վարչապետն այդ կառույցում տեսնում է իր ներկա և հավանական հակառակորդներին:

«Եթե կարդանք, թե ՍԴ-ն, ըստ Սահմանադրության, ինչ իրավասություններ ունի, ամեն ինչ պարզ կլինի: Այն ահռելի ուժ ունի, և նորմալ է, որ թիրախ է դառնում: Եթե որևէ մեկը, այս պարագայում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցանկանա փոփոխություններ անել, ընդհուպ` ցանկանա հանրապետության նախագահի հրաժարականը, չի կարող` առանց ՍԴ-ի»,-մեկնաբանեց Ավետիքյանը: Նա նշեց, որ ՍԴ-ից հետո հերթը կարող է հասնել մամուլի օրգաններին: «ԶԼՄ-ների մի մասն իր համար անվերահսկելի է: Շարունակվում է այն, ինչ մենք կոչում ենք ոչ միայն վրեժխնդրական, այլև` եղածը չեզոքացնելու, վնասազերծելու մի ամբողջ շղթա, որը տեղ-տեղ, եթե գրաֆիկի վերածենք, անընդհատ իջնում, բարձրանում է»,-ասաց Հակոբ Ավետիքյանը:


Նա ընդգծեց, որ վարչապետը հաճախ անզուսպ է իր դիտողություններն անելիս, և իր համար զարմանալի էրլ, որ Փաշինյանը հրապարակավ դիտողություն չի արել «Արցախը մարզ է» հայտարարողներին:
Հակոբ Ավետիքյանն անդրադարձավ նաև վարչապետի` երեկ ԱՄՆ-ում եկեղեցու մասին հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանն իր դավադիրներին պետք է իր շուրջը փնտրի, մեր եկեղեցին չի կարող նման բան անել»:

Դիտվել է՝ 339

Մեկնաբանություններ