ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էմանուել Մակրոն. Իրանի քաղաքականությունը սաստկացնում է լարվածությունն աշխարհում

Էմանուել Մակրոն. Իրանի քաղաքականությունը սաստկացնում է լարվածությունն աշխարհում
23.09.2019 | 23:08

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է Իրանի ղեկավարության քաղաքական ուղեգիծը: Սեպտեմբերի 23-ին Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, Մակրոնն ասել է. «Իրանցիները ներկայում ընթանում են լարվածության սաստկացման ճանապարհով, ինչը ռազմավարական սխալ է: Դա սխալ է ինչպես հենց Իրանի, այնպես էլ հավաքական անվտանգության ապահովման խնդրի տեսակետից»:

Պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով, ով է հարված հասցրել սաուդյան նավթային օբյեկտներին, նա ասել է. «Հարկավոր է շատ զգույշ լինել նրանց վերաբերյալ հայտարարություններում՝ ովքեր են կանգնած հարվածների հետևում: Ներկա դրությամբ որոշակի պատկերացումներ գոյություն ունեն այդ մասին, սակայն չպետք է մոռանալ, որ այդ ռմբակոծությունը նոր տեսակի ռազմական ակտ է: Այն փոխում է բուն էկոհամակարգը, որտեղ գտնվում է տարածաշրջանը, ստեղծում է նոր իրադրության պարամետրեր»: Մակրոնը նշել է, որ պահպանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում իրանական միջուկային խնդրի շուրջ առաջընթացի հասնելու հույսերը: «Նյու Յորքում մեր առջև կարևոր խնդիր է ծառացած: Ճգնաժամի երկու մասնակիցներն այնտեղ ներկա են լինելու:


Բայց եթե այդպիսով պահպանվել է տեղի միասնությունը, գործողությունների միասնությունը պահպանվել է ոչ ամբողջությամբ, այնուամենայնիվ, կարելի է հուսալ, որ ինչ-որ (դրական բան) տեղի կունենա»,-կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ