Այսօր իր առանձնատանը հայտնաբերվել է 2003-2008-ին Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական վարկածով՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով: ArmLur.am-ի տեղեկություններով՝ վնասվածքը եղել է գլխի շրջանում։ Իրավապահները վարկած են քննարկում, որ գուցե նախկին ոստիկանապետին խփել են այլ անձինք, ոչ թե ինքնավնասում է կատարվել։ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019-ի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ: hayeli.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»: