«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն
24.09.2019 | 11:52

Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն, իսկ Կալիֆոռնիայում հայ համայնքի գոյությունը մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որ Հայաստանի հետ պետք է աշխատեն՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լոս Անջելեսում գործարար համաժողովում:

«Մենք հոյակապ հնարավորություն ենք տեսնում՝ մտնելու Կալիֆոռնիայի հսկայական առևտրի և ներդրումների պոտենցիալի մեջ: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն: Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած սեկտորներից են: Միևնույն ժամանակ կան տարածքներ, որտեղ Կալիֆոռնիան պահում է գլոբալ ղեկավարությունն արդեն շատ տասնամյակներ: Ինչպես տեսնում ենք՝ կա նպաստավոր հիմք ՝ գործարար նախաձեռնություններին միանալու համար »,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ հայկական եռանդուն համայնքի գոյությունը, որը կապում է երկրները, մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որն ապացուցում է, որը պետք է աշխատել միասին՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները՝ Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ