«Հրապարակը» գրում է. «Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլի» նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի սեպտեմբերի 24-ին: Հարցի հիմնական զեկուցող է նշանակվել ոչ թե այս գործընթացի «քավոր»՝ իմքայլական Վլադիմիր Վարդանյանը, որ երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում՝ աշխատակազմի ղեկավար, և Հրայր Թովմասյանի հետ նախկինում բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել, այլ պետաիրավականի անդամ Սուրեն Գրիգորյանը։ Նախագիծը հանձնաժողովում ընդունվելուց հետո կմտնի լիագումար նիստի օրակարգ, կքննարկվի հոկտեմբերի 1-ին մեկնարկվելիք ԱԺ քառօրյայում»: