Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

«Երկնագույն շան աչքերը». պրեմիերա Գյումրու թատրոնում

«Երկնագույն շան աչքերը». պրեմիերա Գյումրու թատրոնում
24.09.2019 | 15:55

Սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» 1 գործողությամբ դրամայի առաջնախաղը:

Այս անգամ «Երկնագույն շան աչքերը» հանդիսատեսին կներկայացվի նոր հերոսներով ու գույներով` երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Բեմականացումը, նկարչական և երաժշտական ձևավորումը` Արսեն Միքայելյանի, բեմադրությունը` Ռաֆայել Ասատրյանի, պարային լուծումները` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի: Դերերում` Իննա Խոջամիրյան, Արսեն Միքայելյան:


Ներկայացումը երազում պատահած զույգի մասին է, ովքեր զրկված են միմյանց հետ ֆիզիկական շփումից` նրանց հպումը կնշանակեր երազային սիրո ավարտ։ Երազն իրականություն դարձնելու համար փորձում են գտնել միմյանց, սակայն արթնանալիս մոռանում են իրար։ Կյանքում իրար ճանաչելու համար նրանք հորինում են այնպիսի մի արտահայտություն, որն իրական կյանքում գոյություն չունի՝ «Երկնագույն շան աչքեր»։

Դիտվել է՝ 1640

Մեկնաբանություններ