Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ասուլիսում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է. «Կարծում եմ՝ ես մրցանակ կստանամ շատ բաների համար, եթե նրանք արդար բաշխեն, ինչը չեն անում: Նրանք մի մրցանակ Օբամային են տվել նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Օբաման գաղափար չուներ՝ ինչի համար է դրան արժանացել, և գիտեք՝ դա միակ բանն է, որի շուրջ ես համաձայն եմ նրա հետ», - ասել է Դոնալդ Թրամփը։