Սաուդյան Արաբիան գրեթե ավարտել է նավթի արդյունահանման վերականգնումն իր նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո, արտադրությունը նախկին մակարդակին կվերադառնա հաջորդ շաբաթվա սկզբին: Խուրայիս հանքավայրում նավթի հանույթն այժմ կազմում է օրական ավելի քան 1,3 մլն բարել, Աբկայկ հանքավայրում՝ օրական շուրջ 3 մլն բարել: