«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Սպասում եմ, որ Ալիևն էլ ընդունի նույն բանաձևը

Նիկոլ Փաշինյան. Սպասում եմ, որ Ալիևն էլ ընդունի նույն բանաձևը
24.09.2019 | 22:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Fox LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանին՝ այլ հարցերի հետ մեկտեղ խոսելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:

«Մենք պատրաստ ենք լուծումներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Իմ ուղերձն այն է, որ ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ ինքը ՀՀ առաջին առաջնորդն է, որն ասում է, որ կարգավորումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: «Այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում, սակայն դա կարևոր է հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ներկա պահին ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ասի և ընդունի նույն բանաձևը, որի համաձայն հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների համար: Եթե իմ ադրբեջանցի գործընկերն ընդունի այս բանաձևը, մենք բավականին մոտ կլինենք հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- եզրափակել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ