Հաջորդ շաբաթ Սոչիում Վալդայան ակումբի նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա ակումբի հյուրերի, այդ թվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը:
«Վալդայան ակումբի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին Սոչիում: Նիստին մասնակցելու են Հորդանանի թագավոր Աբդալլան, Ղազախստանի նախագահ Տոկաևը, Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն և Ադրբեջանի նախագահ Ալիևը: Նրանք կմասնակցեն նիստին և ելույթ կունենան» լրագրողներին ասել է Պեսկովը: