Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում է, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա՝ հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը: «Նա այժմ ժամանակավորապես գտնվում է ՌԴ տարածքում: Պաշտպանության կողմից իրականացվում են միջոցառումներ, որոնք կապահովեն հայրենիքում նրա գտնվելու հնարավորությունը», - ասել է նա լրագրողներին ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում:
Հունվարի 24-ին Կիևի Օբոլոնյան շրջանային դատարանը հեռակա կարգով Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության և ագրեսիվ պատերազմ վարելուն աջակցելու մեջ ու նրան դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Յանուկովիչը չի մասնակցել գործընթացին, 2014-ի փետրվարից նա բնակվում է Ռուսաստանում: